Previous Entry Share Next Entry
Հատված «Ոչխարների և գոմիկների մասին» էսսեյից
pic
imarmenia2011
Originally posted by vahemart at Ոչխարների և գոմիկների մասին
Оригинал взят у moonleight в Ոչխարների և գոմիկների մասին
- Այ ոչխարներ, էդ առյուծի կաթ եք խմե՞լ, դոշ եք տալիս "հայ տեսակի" ու "հայ տղամարդու" համար:

Երբ Նեմեց Ռուբոն գողականով ու քֆուրով ա խոսում ձեր, իսկ Սաշիկ Սարգսյանը՝ ձեր քույրերի հետ, ինչու՞ եք շարունակում խաղաղ արածել և չեք հիշում "հայ տղամարդու" պատվի մասին:

Երբ Դոդի Գագոյի թիկնապահները անտեղի տեղը ջարդում (ու հետո վախեցնում) են մի խեղճ վարորդին, ինչու՞ սարի պես չեք կանգնում հայ տղամարդու թասիբին, բայց սուս ու փուս շարունակում եք խոտ ուտել:
http://henaran.am/archives/100373
http://henaran.am/archives/100602

Երբ փողոցային խուժանները (նույնը՝ ՀՀ բարձրադիր դատախազն ու իր զավակները) չեղած տեղը 3-4 հոգով ջարդում են հայ տղամարդուն ու հորը՝ իր երեխաների և հղի կնոջ աչքի առջև, ու՞ր եք, "հայի տեսակի" ջատագովներ, առյուծի պես հայ տղամարդու պատիվն եք պաշտպանու՞մ, թե էլի սսկված՝ արածում ու խոտ եք ուտում, այ ոչխարներ:
http://news.am/arm/news/106625.html

Էդ ամենաթույլ ու «կանացի» մարդկանց վրա էր ձեր դուխն ու թասիբը հերիքում, հա՞: Այ աղջկանից էլ վախկոտ սուտ-ազգայնականներ, դուք նույնիսկ պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի դատի ժամանակ ցռեցիք տակներդ, վախեցաք դուրս գալ փողոց և պահանջել իր ազատությունը, աղջիկ Բեկաիսան էր կանգնած այնտեղ իր կողքին, ոչ թե դուք:

Ոչխարը ոչխարի վրա նստած՝ "հայ տղամարդու" պատվից են բարբաջում` ինչ-որ ... գոմիկներին ճնշելով (էն էլ, որպես կանոն, տասով մեկի վրա հարձակվելով): Յա՛խկ:


?

Log in