Previous Entry Share Next Entry
100%, ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՄ
pic
imarmenia2011
azatarar.
...Լիբերտարը ԹՔԱԾ ՈՒՆԻ, թե դու ում հետ ես քնում, եթե չկա բռնություն և բոլոր կողմերը չափահաս են, ինչ ես ծխում, ինչ ես մտածում, որ եկեղեցին ես հաճախում՝ քանի դեռ դա քո անձնական կյանքն է․․․ Եթե հրապարակային մարդ ես և քո կենսաձևը, քո կամոք կամ քո կամքին հակառակ, հանրայնացվել է, ես ունեմ գնահատականի և քո հանդեպ ոչ բռնի վերաբերմունքի ձևի ընտրության անխախտելի իրավունք: Բարևել - չբարևել,  ընդունել-չընդունել, քվեարկել-չքվեարկել, լռել-քննադատել․․․ Անցա բռնության, իրավունքիդ ոտնահարման սահմանը՝ միջամտում է պետությունը, որն իր քաղաքացիներին հիմնարար իրավունքների տեսանկյունից նայում է «փակ աչքերով», օրենքի տառի համաձայն: «Սա գոմիկ (աղանդավոր, եզդի, հրեա) ա, իրան հասնում ա» և «սա սեռական (ազգային, կրոնական) փոքրամասնություն է,  ուրեմն հատուկ իրավունքներ ունի» անհավասարության ու անարդարության ժանգոտ մեդալի երկու կողմերն են, ու երկուսի վրա էլ գրված է «ստրկություն, ֆաշիզմ, կոմունիզմ» ու էլ ինչ զռթուզիբիլ ասես...



?

Log in

No account? Create an account